Ռուսաստանում էլ են հայերին բերման ենթարկում. «Առավոտ»
Արդեն երկրորդ օրն է՝ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները ահազանգում են, որ Ռուսաստանի տարբեր երկրամասերում էլ ազգությամբ հայերին ոստիկանության բաժանմունքներ են տանում հենց փողոցից՝ անձը հաստատելու, ինչպես որ նախօրեին արվում էր Խորենացի փողոցում։
«Առավոտ»-ի զրուցակիցների պատմելով՝ ռուսաստանցի ոստիկանները կին, երեխա, մեծ ու փոքր չեն նայում՝ հենց փողոցից տանում են։
Մեր շատ հայրենակիցներ անգամ չեն էլ իմանում, թե խոսքն ինչի մասին է, և միայն ոստիկանական բաժանմունքներում են նրանց տեղյակ պահում, որ իրենց՝ ոստիկանությունում գտնվելը Հայաստանում այս օրերին ընթացող իրադարձությունների հետ է կապված։
Նրա խոսքով՝ տեղում ստուգում են, և եթե քեզ հետ այդ պահին պատահաբար չունես անձը հաստատող փաստաթուղթ, ապա պահում են այնքան՝ մինչև հարազատներից որևէ մեկը փաստաթուղթ ներկայացնեն։ Թերթի զրուցակիցներն ասել են, որ ոստիկանությունը նման գործողություններ է կատարել Կուրսկի շրջանում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա