Հովիկ Աբրահամյանը «դաբրոն» տվել է. «Իրատես»
«Իրատես»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է. «Արթիկի քաղաքապետի ընտրությունները բավականին թեժ են ընթանում։ Բանն այն է, որ, բացի գործող քաղաքապետից, այդ պաշտոնին հավակնում է նաև մեկ այլ ՀԿԿ-ական՝ Խաչիկ Վարագյանը։
ՀՀԿ գործադիր մարմինը դեռ որոշում չի կայացրել այդ առնչությամբ, սակայն Հովիկ Աբրահամյանն արդեն իսկ իր «դաբրոն» է տվել նախկին ԲՀԿ-ական, այժմ՝ անկուսակցական, անձրևից «խիստ» տուժած, պետությունից լուրջ փոխհատուցում ստացած, լրջագույն կարողության տեր գործարար Մուշեղ Պետոյանին։
Ասում են նաև, որ եթե այս որոշումը վերջնական լինի, Արթիկի քաղաքապետն ու Վարագյանը դուրս են գալու ՀՀԿ-ից»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում