Մինչև տարեվերջ բավականին լուրջ ներդրումներ են արվելու «Նաիրիտ» գործարանում. «Իրատես»
Քիմիական հսկայի՝ «Նաիրիտի» խնդիրները տարիներ շարունակ ձգվում են, կաուչուկի ամենախոշոր արտադրությունից ոչինչ չի մնացել: Մի նախարարից մյուսին փոխանցվող խնդիրների փաթեթը ոչ մի դրական տեղաշարժ չի արձանագրում, լավագույն դեպքում աշխատակիցների տևական դժգոհությունից հետո մարվում է չվճարված աշխատավարձերի մի մասը: Թվում էր՝ «Նաիրիտի» հարցը լուծում չունի, սակայն պարզվում է, որ այս հարցում կա էական տեղաշարժ:
«Իրատես»-ի տեղեկություններով՝ մինչև տարեվերջ բավականին լուրջ ներդրումներ են արվելու գործարանում, և մեծ է հավանականությունը, որ այն գրեթե նախկին թափով կաշխատի:
Թե ովքեր են այս ամենի թիկունքում, առայժմ մեզ չհաջողվեց պարզել, բայց էականն այն է, որ նաիրիտցիները կրկին աշխատանք կունենան: