Ահարոնյան. «Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ»
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը գրել է. https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1322822701078948
«Որոշ անձինք ապատեղեկատվություն են տարածում, թե ՊՊԾ գնդի տարածքում գործողություն է կատարվում:
ՊՊԾ գնդի տարածքում այս պահին որևէ գործողություն չի կատարվում: Իրականում մի խումբ անձինք փորձել են խախտել ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտին և թափանցել գնդի տարածք:
Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ:
Քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական և սադրիչ գործողություններից»:
Նշենք, որ քիչ առաջ ոստիկանությունը Սարի թաղում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք հարձակվել են քաղաքացիների, իրենց աշխատանքային պարտականությունները կատարող լրագրողների, օպերատորների վրա:
Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ կան տուժածներ: Շտապօգնության մեքենաներ են մոտենում: Առողջապահության նախարարությունը դեռ տուժածների թիվն է ճշտում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները