Ասում են հարգելիս և բռնում-տանում... այդ բառն էլ իր իմաստը գցեց. լեզվաբան
«Մենք ականատեսն ու մասնակիցն ենք գործողությունների, որոնք աննախադսեպ էին մեր անկախության ժամանակաշրջանում, երբ մենք հուլիսի 17-ին կարդացինք «զինված ապստամություն» զարմացանք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանն՝ անդրադառնալով Երևանում տեղի ունեցող վերջին գործողություններին:
Ըստ լեզվաբանի՝ շատ հարցեր կան, որոնք վերլուծելուց պարզ է դառնում, թե ինչու մարդիկ ըմբոստացան, ոմանք խոսքով, ոմանք զենքով, ոման գրելով. «Մենք չենք կարողանում գտնել ժողովրդի սրտի բանալին, ժողովուրդը լավ տարբերում է կեղծն ու անկեղծը»:
Նրա դիտարկմամբ՝ հանգուցալուծումը կլինի երկխոսությունը, սակայն ազնվորեն երկխոսությունը, ինչի ականատեսը դեռևս չենք եղել:
«Անհիմն բռնությունների ականատեսն էինք լինում, երբ 70 անց կնոջը թևերը ոլորած, երիտասարդ աղջիկներին, հենակներով տղային տանում են: Ասում են հարգելիս և բռնում տանում, այդ բառն էլ իր իմաստը գցեց»,-ավելացրեց Դավիթ Գյուրջինյանը:
Անդրադառնալով բժիշկների՝ ՊՊԾ գնդի տարածքում պահելուն, նա ասաց. «Կարծում եմ, որ բժիշկներն էլ շուտով կմիանան մեզ և նրանց գլխից մազ չի պակասի: Իսկ ժամանակն ամեն ինչ տեղը կդնի և մենք կունենանք բաց հասարակություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին