Դիտորդների խումբ. Բերման ենթարկվածները մարմնական վնասվածքեր են ունեցել
ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբն արձանագրել է, որ ՊՊԾ գնդի գրավման հետ կապված հուլիսի 20 լույս 21-ի գիշերը բերման ենթարկված քաղաքացիներից ոմանց տարել են մարզային Ձերբակալվածների պահման վայրեր: Խմբի անդամները սկսել են այցելել մարզային ՁՊՎ-ներ, երբ ահազանգեր են ստացել, որ որոշ ձերբակալվածներ անհայտ կորած են, Երևանի ՁՊՎ-ում չեն: «Մեդիա կենտրոն»-ում կայացած ասուլիսին ասա ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Սահակյանը:
Դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանի խոսքով, որոշ ձերբակալվածների տարել են մարզային ՁՊՎ-ներ այն հիմքով, որ Երևանի ՁՊՎ-ում տեղ չկա:
«Ում հետ հանդիպել են Ձերբակալվածների պահման վայրերում կամ արդեն դուրս եկած ժամանակ, բոլորը մարմնական վնասվածքեր են ունեցել: Մեր տաս տարվա աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում ոստիկանները փորձում են մարմնական վնասվածքները ներկայացնել իբրև՝ բերման ենթարկելու ժամանակ դիմադրության ցույց տալու արդյունք: Սակայն կային մարմնական վնասվածքներ՝ աչքի տակ այտուց, կապտուկ, որոնք հարվածի արդյունքում են լինում»,- ասաց նա:
Ս.Իսկանդարյանը նաև նշեց, որ օրենքի ոչ մի կետով կանոնակարգված չի բերման ենթարկված մարդկանց այլ վայր՝ մասնավորապես զորամաս տանելն ու պահելը. «Արդյունքում դուրս է գալիս, որ մարդկանց մեկուսացնում են»:
Նա ասաց, որ Կոտայքում գտնվող ՁՊՎ-ում հանդիպել են նաև Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի որդու՝ Արեգ Սադոյանի հետ, ում բերման էին ենթարկել Հանրապետության հրապարակից՝ մեքենայից իջնելիս: Նրան կալանավորել են:
«Ոչ մի փաստարկ չկա Արեգի դեմ: Կա մի խավար տեսագրություն, որտեղ նույնիսկ դեմքը պարզ չի երևում»,- ասաց իրավապաշտպանը:
Ասուլիսին ներկա Արշակ Սադոյանը նշեց, որ իրեն խոստացել էին որդուն մի քանի ժամից բաց թողնել, սակայն դեռ առանց որևէ հիմքերի անազատության մեջ է, տանը, տղայի մեքենայում խուզարկություն են իրականացրել:
«Որևէ փաստ չունեն, որ Արեգը հարվածել է ոստիկանի: Այդ տեսագրությունում դեմքը չի երևում: Իրենք որոշել են, որ Արեգն է: Խուզարկության ժամանակ փնտրում էին այն մայկան ու գլխարկը, որը երևում է տեսագրությունում: Չեն գտել: Բացարձակ անօրինականություններ են լինում: Առգրավել են իմ համակարգիչը»,- ասաց Ա.Սադոյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան