ՄԻՊ. Ենիգոմշյանը ՁՊՎ-ի վարչակազմի դեմ բողոք չի ներկայացրել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տարածել է հայտարարություն Ալեք Ենիգոմշյանի պահման պայմանների մասին: Հայտարարության մեջ ասված է.
«Այսօր առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն կրկին այցելել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության Ձերբակալվածների պահման վայր՝ Ալեք Ենիգոմշյանին տեսակցության: Տեղի է ունեցել առանձնազրույց Ա. Ենիգոմշյանի հետ, ինչպես նաեւ հանդիպում ՁՊՎ ղեկավարության հետ:
Այցի ընթացքում կատարված մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Ա. Ենիգոմշյանի խնամքի կազմակերպման համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության «Նորքի տուն-ինտերնատ» կազմակերպությունից արդեն իսկ ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայր են գործուղվել հատուկ մասնագետներ: Այցի պահին մեր ներկայացուցիչները հանդիպել են նաև խնամքի համար ՁՊՎ-ում ներկա բուժքույր-մասնագետին: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա. Ենիգոմշյանին խնամքի համար գործուղված է չորս մասնագետ և խնամքի համար սահմանված է շուրջօրյա հերթապահություն՝ յուրաքանչյուրի համար 8 ժամ տևողությամբ:
Պարզվել է նաև, որ Ալեք Ենիգոմշյանը արդեն ստացել է հանձնուք, նրան տրամադրված է անհրաժեշտ դեղորայք ստանալու հնարավորություն և արդեն իսկ ստացել է որոշակի դեղեր, տրամադրված են հիգիենայի պարագաներ և ապահովված է նաև ՁՊՎ-ում զբոսանքի հնարավորությունը: Ինչպես նշել ենք, նրան տրամադրվել է նաև սեղան եև ռադիոընդունիչ:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ներկայությամբ ՁՊՎ-ի պետը Ա. Ենիգոմշյանին է հանձնել վերջինիս վերաբերող ինչպես անձնական, այնպես էլ դատավարական փաստաթղթեր՝ բրալյան գրով:
Ա. Ենիգոմշյանը ՁՊՎ-ի վարչակազմի դեմ բողոք չի ներկայացրել:
Վերը շարադրվածը վկայում է, որ Ազգային անվտանգության ծառայության ՁՊՎ-ում Ալեք Ենիգոմշյանի պահման պայմանները հաշվի են առնում նրա հատուկ կարիքները և հաշմանդամության առանձնահատկությունները»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Հարակից հրապարակումներ`
- Ալեք Ենիգոմշյանին տրամադրվել է իր ձեռքի ձայնային ժամացույցը, խցում տեղադրվել է սեղան, ռադիոընդունիչ. ՄԻՊ
- Փաստաբան. Ենիգոմշյանին պահելու համար համապատասխան պայմաններ չունեն
- Նիկոլայ Բաղդասարյան. Ենիգոմշյանը պետք է ազատ արձակվի
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան