Փաստաբան. Այս պահին էլ Պավլիկ Մանուկյանը հրաժարվում է սնունդից ու ցավազրկող միջոցներից
«Ես այնտեղ չեմ տեսել նույնիսկ բժիշկ, ում հագին կար համապատասխան համազգեստ»: Լրագրողների հետ հանդիպմանն իր մտահոգությունները ներկայացրեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոյսանը, ով այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և տեսակցել իր պաշտպանյալի հետ:
Ասուլիսին մասնակցում էին նաև ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:
«Հանուն ճշմարտացիության նշեմ, որ վիրակապը փոխող բուժքրոջ հագին կար խալաթ, բայց բժիշկներն առանց խալաթի էին մոտենում»,-ասաց փաստաբանը:
Այն ինչ տեսել է նա այդ ՔԿՀ-ում, մեկ բառով որակում է հակահիգիենիկ ու խայտառակություն: Նրա խոսքով, «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխված Արամ Մանուկյանին եկել ու վիրակապ են դրել «էրեբունի» ԲԿ-ի բժիշկները:
«Նրանք չպետք է թույլ տային իրենց հիվանդին այդ վիճակում դուրս գրել ու տեղափոխել նման անմարդկային պայմաններ ունեցող հիվանդանոց»,-ասաց փաստաբանը:
Ինեսսա Պետրոսյանը հանդիպել է նաև Պավել Մանուկյանին. «Վիճակը մնում է ծանր, իմ իմանալով, դեռևս երեք վիրահատության կարիք ունի: Ինչպես գիտեք, հուլիսի 27-ից անժամկետ հացադուլ է հայտարարել: Այս պահին էլ նա հրաժարվում է սնունդից ու ցավազրկող միջոցներից»:
ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանն ասաց, որ այս օրերի ընթացքում բռնության ու իրավախախտումները շատ են, ՄԻՊ գրասենյակ ստացած ահազանգերը գերազանցում են 100-ը:
«Հիմնական ահազանգերը վերաբերում են քաղաքացիներին բերման ենթարկելիս նրանց իրավունքների խախտմանը, եղել են անձնական իրերի անձեռմխելիության իրավունքի խախտման դեպքեր: Այս ամենին Մարդու իրավունքների պաշտպանն ավելի ամբողջական ու հստակ թվերով կանդրադառնա»,-ասաց Զ. Եգանյանը:
Կանադահայ դերասանուհին Արսինե Խանջյանն էլ հայտարարեց, որ ոստիկանները խուզարկել են իր պայուսակը: Իր հարցերին մեծ մասամբ չեն պատասխանել, ազատ են արձակել երեք ժամ պահելուց հետո:
Ասաց՝ զղջացել են, իրենից ներողություն խնդրել, իսկ ինքն առաջարկել է ներողություն խնդրել նաև բերման ենթարկված մյուս բոլոր քաղաքացիներից:
«Ինձ այնպես թված, որ որևէ մեկը չէր խնայվում անկանոն, անօրեն ու անմարդկային այդ մոտեցումից»,-նշեց դերասանուհին:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռեր»-ի անդամ Արամ Մանուկյանը «Դատապարտյալների հիվանդանոց»-ում պահվում է անմարդկային պայմաններում. Փաստաբան
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»-ում պահվողներին
- Արսինե Խանջյան. Որոշ կուսակցություններ ինձ զարմացնում են, որովհետև ոչ մի քայլ չեն անում. ՀԺ
- Ալեք Ենիգոմշյանին տրամադրվել է իր ձեռքի ձայնային ժամացույցը, խցում տեղադրվել է սեղան, ռադիոընդունիչ. ՄԻՊ
- «ICI Radio Canada»-ն անդրադարձել է Արսինե Խանջյանի հետ միջադեպին
- Պավլիկ Մանուկյանի որդին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է
- Արսինե Խանջյանին բերման ենթարկելու փաստը Կանադայում մեծ աղմուկի առիթ է դարձել. ՀԺ
- Պավլիկ Մանուկյանը ցանկացել է դատարանում՝ կալանքի միջնորդության քննությանը ներկա լինել. փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին