Վարչապետը հրաժարվում է ՀՊՏՀ-ի խորհրդի նախագահի պաշտոնից
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Կորյուն Աթոյանի ընտրության արդյունքները:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը հրաժարվելու է շարունակել գործունեությունը ՀՊՏՀ-ի խորհրդի նախագահի պաշտոնում: Ըստ նրա՝ այդ որոշումն ընդունել է՝ հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը:
Վարչապետն առաջարկեց առաջիկա խորհրդի նիստում անցկացնել համալսարանի խորհրդի նախագահի նոր ընտրություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները