Հալեպում զինյալներն արգելել են տղամարդկանց դուրս գալ ռազմական գործողությունների գոտուց
Սիրիայի Հալեպ քաղաքի արևելյան թաղամասերում գրոհայինները տղամարդկանց արգելել են լքել ռազմական գործողությունների գոտին,- այս մասին «Ռիա նովոստի»-ին հայտնել է Հալեպի իր աղբյուրը:
«Անվտանգ միջանցքներով դուրս են գալիս միայն կանայք, երեխաները և ծերերը: Մինչև 50 տարեկան տղամարդիկ փաստացիորեն պատանդ են, նրանց արգելել են լքել ահաբեկիչների հսկողության տակ գտնվող թաղամասերը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ոստիկանները կարծում են, որ եթե նման արգելք իսկապես գոյություն ունի, ամենայն հավանականությամբ գրոհայինները արական բնակչության կօգտագործեն որպես կենդանի վահան և բանակի հետ առևտրի առարկա:
«Մարդասիրական միջանցքների միջով իսկապես դուրս է եկել քիչ քանակությամբ տղամարդ: Եթե իսկապես տղամարդկանց պատանդ են վերցրել, նշանակում է ահաբեկիչները ահաբեկիչները կարող են նրանց փոխանակել կամ օգտագործվել որպես մարդկային վահան»,-ասել են ոստիկանությունից:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր Հալեպում Սիրիայի կառավարության հետ միասին Ռուսաստանի մարդասիրական գործողության մեկնարկի մասին: Նա նշել էր, որ քաղաքից դուրս գալու համար երեք միջանցք է ստեղծվել խաղաղ բնակիչների և մեկ միջանցք՝ զենքով և տեխնիկայով գրոհայինների համար: Ինչպես և սպասվում է, այդ միջանցքներում կտեղակայվեն տաք սննդի և առաջին բուժօգնության կետեր:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն կոչ է արել Հալեպում դադարեցնել մարտերը՝ մարդասիրական օգնություն մատակարարելու
- Սիրիայի բանակը փակել է Հալեպի արևելյան շրջաններ մատակարարման ուղիները
- Հալեպի պետական թանգարանը դարձել է հրթիռակոծությունների թիրախ
- Հալեպում պայթյունի զոհ են դարձել տասնյակ զինվորականներ