Սոֆիայում կայացել է բուլղարահայ նկարիչ Բեդիկ Բեդրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը
Սոֆիայի ազգային պատկերասրահում «Կառամատույց» նախագծի պրեմիերան համախմբել էր հազարավոր արտիստների և մտավորականների, քաղաքական և հասարակական գործիչների: «Կառամատույց»-ը «Երկիր գետի և ծովի միջև» շրջիկ ցուցահանդեսի մի մասն է կազմում, որը ներկայացնում է 20-րդ դարի անվանի գեղանկարիչ Բեդիկ Բեդրոսյանի մեծ արվեստը: Ցուցահանդեսն իրականացվել է Վառնա քաղաքում գործող «Արարատ» հայկական կազմակերպության նախագահ Գևորգ Գրիգորյանի նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկանում ենք «Հայերն այսօր»-ից:
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հատուկ շնորհակալական նամակ էր հղել Գ. Գրիգորյանին: Նամակում նշված է. «Ջերմորեն ողջոնում եմ Ձեր՝ Սոֆիայի ազգային պատկերասրահում բուլղարացի նկարիչ Բեդիկ Բեդրոսյանին նվիրված ցուցահանդեսի կազմակերպումը: ... Բեդիկ Բեդրոսյանի ստեղծագործությունները Բուլղարիայի ժամանակակից արվեստի և մշակութային ժառանգության կարևորագույն մասն են կազմում»:
Բեդիկ Բեդրոսյանին նվիրված ցուցահանդեսը կգօրծի մինչև օգոստոսի 14-ը:
2017թ.-ի հունիսին ՀՀ ազգային պատկերասրահի մշակութային ծրագրում նույնպես ներառված է «Երկիր գետի և ծովի միջև» շրջիկ ցուցահանդեսը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում