Արմեն Մարտիրոսյան. Երկու անգամ երթ ենք անում ու ասում ենք՝ հոգնել ենք պայքարից
Ազատության հրապարակում ի պաշտպանություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այսօր իրենց անհրաժեշտ է ֆիզիկական մասնակցություն:
«Մեր պայքարը շարունակվում է: Ակնհայտ է, որ մարզերում մի փոքր ուշացումով, բայց կարծես թե սկսել են ակտիվանալ: Մի ասեք հոգնել ենք, բան դուրս չի գալիս: Երկու անգամ երթ ենք անում ու ասում՝ հոգնել ենք պայքարից: Չի կարելի այսպես»,- հայտարարեց նա:
Հանրահավաքի մասնակից Եղիշե Պետրոսյանն ասաց, որ ինքնակազմակերպվելու ժամանակն է:
Այնուհետև հայտարարվեց, որ երթով շարժվում են դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի տարածք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան