Դեպի Խորենացի երթով շարժվող քաղաքացիները շեղվեցին երթուղուց
22:40
Հինգ րոպե անց ոստիկանները սկսեցին շարժվել դեպի քաղաքացիները, բերման ենթարկել հավաքի մասնակիցներից: Կրկին կիրառվում են հատուկ միջոցներ:
22:20
Ի պաշտպանություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների՝ քաղաքացիները Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի տարածք: Երթի մասնակիցները նախապես հայտարարված երթուղուց շեղվեց:
Նրանք Նար-Դոս փողոցի միջնամասից կտրուկ փոխեցին ուղղությունը՝ շարժվելով դեպի Սարի թաղ: Ոստիկանները փորձեցին կասեցնել երթի ընթացքը, սակայն մեծ թվով մարդկանց հաջողվեց ճեղքել ոստիկանական պատնեշը: Այժմ Սարի թաղով շարժվում են Խորենացի փողոց:
Երևանի Սարի թաղում ոստիկանների և ի պաշտպանություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների միջև բախումներ եղան:
Ոստիկանությունը արագ վերադասավորվեց և ուժեր կենտրոնացրեց Սարի թաղում։ Այնուհետև նրանք սկսեցին հատուկ միջոցներ կիրառել: Նաև քարեր նետվեցին:
Ոստիկաններից մեկը հայտարարեց, որ հավաքը հակաօրինական է, սեղմ ժամկետներում պետք է դադարեցնեն հավաքը:
«Ես արդեն վնասված ոստիկան ունեմ»,- դիմելով երթի մասնակիցներից Արմեն Մարտիրոսյանին՝ ասաց Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
Նա հինգ րոպե ժամանակ տվեց հավաքը դադարեցնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Մարտիրոսյան. Երկու անգամ երթ ենք անում ու ասում ենք՝ հոգնել ենք պայքարից
- Հավաքը Խորենացի փողոցից տեղափոխվել է Ազատության հրապարակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան