«Էրեբունի» ԲԿ տեղափոխված «Սասնա ծռեր»-ի անդամներից մեկին վիրահատում են, մյուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության. ԱՆ
««Էրեբունի» ԲԿ տեղափոխված վիրավորվածներից մեկին, ով ստացել է ձախ ազդրի բեկորային վնասվածք, այս պահին վիրահատում են։ Մյուս վիրավորվածի երկու ազդրի մանր բեկորային վերքերը մշակվել են, վիճակը գնահատվում է միջին ծանրության»,-ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին. «Տեղեկացրել էինք, որ խախտելով իրավապահների պահանջը՝ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվել: Տեղեկացրել էինք նաև, որ վիրավորվել է զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Գնդի տարածքից կրակահերթերը շարունակվել են: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը: Նրանց ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն»:
Ոստիկանությունը տեղեկացրել էր, թե՝ ՊՊծ գնդի տարածքից կրակահերթեր արձակած և իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց և անհրաժեշտ բուժօգնություն են ստանում:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդից «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը
- Ահարոնյան. Իրավապահները վիրավորել են զինված խմբի ևս երկու անդամի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան