Հիլարի Քլինթոնը խոստացել է լինել նախագահ բոլոր ամերիկացիների համար
ԱՄՆ նախագահի թեկանածու Հիլարի Քլինթոնը խոստացել է լինել նախագահ բոլոր ամերիկացիների համար:
«Ես կլինեմ նախագահ դեմոկրատների, հանրապետականների, անկախների, նրանց համար, ովքեր աշխատում են, դժվարություններ են հաղթահարում, հաջողակների, նրանց համար, ովքեր իմ դեմ կքվեարկեն կամ իմ օգտին, բոլոր ամերիկացիների համար»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ Ֆիլադելֆիայում Դեմոկրատական կուսակցության համագումարին հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածուն Քլինթոնը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համաձայնվել է լինել նախագահի թեկնածու ՝ առաջադրված Դեմոկրատների կողմից:
ԱՄՆ-ում նախագահական համընդհանուր ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին:
Հարակից հրապարակումներ`
- Օբամա. Թրամփն անհրաժեշտ գիտելքիներ չունի՝ նախագահ դառնալու համար
- Օբաման գնահատել է Հիլարի Քլինթոնին որպես ԱՄՆ նախագահի «առավել պատրաստված» թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին