Արսինե Խանջյան. Որոշ կուսակցություններ ինձ զարմացնում են, որովհետև ոչ մի քայլ չեն անում. ՀԺ
Նախօրերին հանրության շրջանում բուռն քննադատության արժանացավ սպասվող հանրահավաքի մասնակցելու համար Խորենացի եկած կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանին ոստիկանություն բերման ենթարկելու փաստը: Թեև, ոստիկանությունը ներողություն է խնդրել դերասանուհուց պատճառված անհարմարության համար՝ կատարված որակելով թյուրիմացություն, միևնույնն է նման միջադեպերը բացասաբար են ազդում ոստիկանության և առհասարակ Հայաստանի հեղինակության վրա: «Հայկական ժամանակ» օրաթերթը զրուցել է դերասանուհի Արսինե Խանջյանի հետ:
-Իրավիճակի ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում։
-Հուսով եմ, որ հանգուցալուծումը արյունահեղությամբ չի լինի։ Ոչ ես անձնապես, ոչ էլ սփյուռքը.... սփյուռքի համար անընդունելի է այն, որ հայը հային կարող է այսքան վնասել։ Պետությունը պետք է ձև գտնի, և եթե չգտնի, պատմական ամենամեծ հանցավորը կդառնա։ Պատասխանատու կլինեն նաև կուսակցությունները։ Որոշ կուսակցություններ ինձ զարմացնում են, որովհետև ոչ մի քայլ չեն անում։ Նախագահը չգիտեմ՝ ինչ որոշում կկայացնի, բայց կցանկանայի ասել նրան, որ եթե նրա վրա ճնշում են գործադրում Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան, եթե իսկապես իր ցանկությունը իր ժողովրդին ճնշելը չէ, թող իմանա, որ սփյուռքը միայն նյութական օժանդակություն, Ղարաբաղ գնալ պայքարելով կամ Ցեղասպանության հարցով զբաղվելով չի սահմանափակվում։ Մենք կարող ենք օգտագործել նաև սփյուռքի մեր ուժը, որ նա կարողանա ասել Ռուսաստանին, որ նա չի ճնշվի Ռուսաստանի շահերի համար, որովհետև սփյուռք ունի, որի առաջ պատասխանատու է, որովհետև սփյուռքը ազգության մաս է կազմում։
-Նաև կխնդրեի, որ Հայաստան գալու պատճառների մասին խոսեիք։ Այստեղ նոր ֆի՞լմ է նկարահանվում։
-Այս անգամ ֆիլմի համար չեմ եկել։ Բարեկամներ ունեմ, որ շաբաթ օրը պետք է ամուսնանան։ Եկել եմ հարսանիքի մասնակցելու։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան