«Սասնա ծռեր» զինված խմբի երկու անդամի այսօր մեղադրանք կառաջադրվի
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանին և Արամ Հակոբյանին այսօր առաջադրվելու է մեղադրանք: Panorama.am-ին տեղեկացրեց նրանց փաստաբան Լուսինե Հակոբյանը:
Նա նաև հայտնեց, որ Գագիկ Եղիազարյանին և Արամ Հակոբյանը գտնվում են Ձերբակալվածների պահման վայրում:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին ոստիկանությունը հայտարարել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:
Նշենք, որ խմբի 4 անդամի, որոնցից Աշոտ Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը և Արամ Մանուկյանը գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և Պավիկ Մանուկյանը, ով գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում, մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Համապատասխաաբար՝ նախատեսվում է՝ 6-12, 3-8 տարվա ազատազրկում։
Հարակից հրապարակումներ`
- Պավլիկ Մանուկյանի որդին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է
- Պավլիկ Մանուկյանը ցանկացել է դատարանում՝ կալանքի միջնորդության քննությանը ներկա լինել. փաստաբան
- Աշոտ Պետրոսյանի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացվել
- Վիրավորները տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
- «Սասնա ծռեր»-ի անդամ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին