
Սարի թաղում տուժել են լրագրողներ, քաղաքացիներ
Սարի թաղում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք հարձակվել են քաղաքացիների, իրենց աշխատանքային պարտականությունները կատարող լրագրողների, օպերատորների վրա: Պոկել են լրագրողների բեյջերը, կոտրել «Ազատության» տեսախցիկը:
Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ կան տուժածներ: Շտապօգնության մեքենաներ են մոտենում: Panorama.am-ի օպերատոր Հովիկ Գրիգորյանը տուժել է պայթուցիկից:
Վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը
Ոստիկանության կիրառած «հատուկ միջոցների» ձայնը լսելի էր մի քանի փողոց այն կողմ: Ըստ նախնական տվյալների՝ տուժողների վնասվածքները լուրջ են:
ՀՀ առողջապահության նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ ճշտում են վիրավորների թիվը:
Նախարարությունից խորհուրդ տվեցին սպասել պաշտոնական տեղեկատվությանը:
Կան նաև տվյալներ հրդեհների մասին, սակայն իրարանցումի պատճառով դեռ պաշտոնական տվյալներ չկան: