«Սասնա ծռեր»-ի անդամ Արամ Մանուկյանը «Դատապարտյալների հիվանդանոց»-ում պահվում է անմարդկային պայմաններում. Փաստաբան
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոյսանը պահանջում է իր պաշտպանյալին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել այլ քաղաքային հիվանդանոց, քանի որ նա պահվում է անմարդկային և նվաստացուցիչ պայմաններում: Նա դիմել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Օսիկյանին, ԱԱԾ քննչական վարչութան պետի առաջին տեղակալ Միքայել Համբարձումյանին:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանը հուլիսի 27-ի գիշեր ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել էր, տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ, վիրահատվել: Դատարանի որոշմամբ Արամ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը 2 ամիս ժամկետով: «էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ հուլիսի 27-ին:
Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Համապատասխաաբար՝ նախատեսվում է՝ 6-12, 3-8 տարվա ազատազրկում։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»-ում պահվողներին
- Պավլիկ Մանուկյանի որդին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է
- «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանը կալանավորվել է
- Պավլիկ Մանուկյանը ցանկացել է դատարանում՝ կալանքի միջնորդության քննությանը ներկա լինել. փաստաբան