Հանրահավաք ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների (ժամանակագրությամբ)
00:30 (31.07.2016)
Որոշ ժամանակ քաղաքացիները նստեցին Բաղրամյան պողոտայում, ապա ոստիկանությունը հայտարարեց, որ «դադարեցնեն հակաիրավական գործողությունները, չսահմանափակել այլ անձանց իրավունքները, բացել ճանապարհը», այլապես «օրենքով սահմանված կարգով» կձեռնարկեն միջոցներ երթևեկելի հատվածն ազատելու համար:
Այս հայտարարությունից հետո քաղաքացիները որոշեցին վերադառնալ Ազատության հրապարակ:
23:18
Այժմ մեկին, ով հրդեհվել էր, հանգցրեցին և ճանապարհ են բացում շտապ օգնության համար: Որոշակիորեն դեռ հայտնի չէ պատահածը: Մոտ կանգնածները ասում են, թե ինքնահրկիզման փորձ էր:
Չնայած այրվածքներին, տղամարդը հրաժարվեց ոստիկանական մեքենա նստել հիվանդանոց հասնելու համար:
22:51
Ի պաշտպանություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների՝ քաղաքացի երթով շրջեցին Երևանի կենտրոնական փողոցներով, այնուհետև շարժվեցին Բաղրամյան փողոց: Սակայն ոստիկանները փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս բարձրանել նախագահական նստավայր:
Ոստիկանները պատ են կազմել և փշալարերով փակել ճանապարհը՝ Սահմանադրական դատարանի մոտ:
Ցուցարարները նստել են Բաղրամյան փողոցի սկզբնամասում:
21: 30
Ազատության հրապարակում ի պաշտպանություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների հանրահավաքի մասնակիցները բավականին երկար քննարկում էին՝ երթով շարժվել Խորենացի փողոց, թե երևանյան փողոցներով: Կարծիքները տարբեր էին, չէին կարողանում կողմնորոշվել:
Այնուհետև որոշում կայացվեց երթ անցկացնել՝ Մաշտոցի պողոտայով, Ամիրյանով փողոց գնալ Հանրապետության հրապարակ, որտեղ էլ կորոշեն հետագա անելիքը:
21:05
Ազատության հրապարակում մեկնարկել է ի պաշտպանություն ՊՊԾ գունդը գրաված մեջ «Սասնա ծռեր» խմբի անդամների հանրահավաքը: Հրապարակում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա ոստիկաններին ասել է, որ կազմակերպչական որևէ գործառույթ չունի, տեղեկություն չունի՝ երթ լինելու է, թե ոչ: Այնուհետև լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքնաբուխ հավաք է, կազմակերպիչ չունի, Հայաստանի հավաքների ազատության մասին օրենքով նախատեսված հավաք է:
Հանրահավաքի մասնակիցներից Ալբերտ Բաղդասարյանը ասաց, որ այստեղ են նույն պահանջով և տեսալականով՝ ինչ մնացած օրերին:
«Մենք աջակացել ենք «Սասնա ծռերին», այսօր էլ ենք աջակցելու»,- նշեց նա:
Այնուհետև հավելեց, որ հրապարակում են պատգամավորներ, սպասում են պատգամավորների ելույթներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան