Գիտնականը բացահայտել է Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք»-ի ճշմարիտ գաղտնիքը
Իտալացի գիտնական Մարիո Տադդեյը պատմել է թաքնված հաղորդագրության մասին, որը հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչին ցանկացել է հասցնել իր արվեստը գնահատողներին «Խորհրդավոր ընթրիք» կտավի միջոցով: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Daily Mail-ին:
Կտավում ներկայացված մարդիկ առանց լուսապսակների են, ինչը վկայում է, որ նրանք, նաև Հիսուս Քրիստոսը, ոչ թե «սրբեր» են, այլ սովորական մարդիկ»: Գիտնականը ենթադրում է, որ հենց այդ գաղափարն է ցանկացել դա Վինչին հասցնել իր արվեստը գնահատողներին:
«Ես կարծում եմ, որ Լեոնարդոն չի պատկերել լուսապսակներ, քանի որ նա համարում է այնտեղ ներկայացված մարդկանց սովորական մահկանացուներ, և հենց դա էլ Լեոնարդոյի ճշմարտիտ գաղտնիքն է»,- ասել է նա՝ հավելելով, որ «նկարում չկան ոչ երկրային կամ գերբնական օբյեկտներ»:
«Խորհրդավոր ընթրիք» որմնանկերը ստեղծվել է 1495-1498 թթ. Միլանում Սանտա Մարիա դելլա Գրացիա վանքում: Ներկայացված է Հիսուս Քրիստոսի ընթրիքը 12 աշակերտի հետ:
Գիտնականը 15 տարի ուսումմնասիրում է դա Վինչիի արվեստը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում