«Սասնա ծռեր»-ի անդամները «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեղափոխվել են վերանորոգված հիվանդասենյակներ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի հետ, ինչպես նաև ծանոթացել նրանց պահման պայմաններին: Այցի ընթացքում Պաշտպանին ուղեկցել են Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հարցերով Պաշտպանի տեղակալը և աշխատակազմի բժիշկը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
«Մեր կողմից այս գործերով իրականացվող մշտադիտարկման և այսօրվա այցի արդյունքները վկայում են, որ քրեակատարողական հիմնարկում նշված անձանց պահման պայմանների հարցում առկա էական բարելավում. նրանք տեղափոխվել են ավելի լուսավոր, նոր վերանորոգված հիվանդասենյակներ, որոնք կահավորված են անհրաժեշտ բժշկական ֆունկցիոնալ մահճակալներով, սառնարաններով, բազկաթոռներով, աթոռներով, կողապահարաններով ու հովացուցիչներով կահավորված հիվանդասենյակներ: Արձանագրվել է, որ ապահովված է հանձնուքներ ստանալու իրավունքը, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, տրամադրված են անհրաժեշտ հիգիենայի և անկողնային պարագաներ:
Առանձնազրույցների ընթացքում Ա.Մանուկյանը, Հ.Հովհաննիսյանը և Ա.Պետրոսյանը քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի և վարչակազմի՝ իրենց նկատմամբ վերաբերմունքի առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել:
Պաշտպանի դիտարկումներն այսուհետ ևս կրելու են շարունակական բնույթ»,- նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը և Աշոտ Պետրոսյանը «Էրեբունի» ԲԿ-ից են տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Նրանց փաստաբանները դժգոհում էին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի անբարենպաստ պայմաններից:
Հարակից հրապարակումներ`
- Պավլիկ Մանուկյանի որդու պաշտպանի դիմումն ընդդեմ ՀՀ-ի՝ ուղարկվել է ՄԻԵԴ
- ՔԿՎ-ն արձագանքում է Արամ Մանուկյանի փաստաբանին
- «Սասնա ծռեր»-ի անդամ Արամ Մանուկյանը «Դատապարտյալների հիվանդանոց»-ում պահվում է անմարդկային պայմաններում. Փաստաբան
- Պավլիկ Մանուկյանի որդին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին