ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Լրագրողներին վնասվածք հասցնելը վնասվածք է ողջ հասարակությանը ու ժողովրդավարական հեռանկարին
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում այցելել է երեկ գիշեր Էրեբունում վիրավորված լրագրողներին ու զրուցել նրանց հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
«Ա1+»-ի ու «Լայֆնյուզ»-ի լրագրողների հետ հանդիպումից հետո նա այցելել է «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակ, որի լրագրողներից մի քանիսը ևս երեկ գիշեր վիրավորվել էին:
«Ազատ խոսքի համար անհրաժեշտ է մամուլ, որը կարող է լրատվություն հաղորդել՝ առանց վախենալու վնասվածք ստանալուց: Լրագրողներին վնասվածք հասցնելըվնասվածք է ողջ հասարակությանը ու ժողովրդավարական հեռանկարին: Մենք կաշխատենք այնպես անել, որ երեկ գիշերվա բռնություններում ներգրավված որևէ անձ, այդ թվում և ուժային կառույցների պաշտոնյաները չմասնակցեն ԱՄՆ կառավարության կողմից հովանավորվող որևէ ուսումնական կամ այլ ծրագրի», - ասել է դեսպան Միլսը:
Լուսանկարները՝ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ դեսպանատուն. Բոլոր կողմերին կոչ ենք անում աշխատել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ
- Ինչպես են վիրավորվել «Լայֆնյուզ» հեռուստաընկերության օպերատորն ու Ա1+-ի լրագրողը
- Սարի թաղից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղափոխված 50 տուժածներից 36-ն արդեն դուրս է գրվել. ԲԿ-ի փոխտնօրեն
- Ոստիկանի վիճակը գնահատվում է ծանր կայուն. «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն
- Բռնության են ենթարկվել լրագրողներ
- ԱՄՆ դեսպանություն. Քաղաքական փոփոխությունների հասնելու համար բռնություններն ընդունելի միջոցներ չէ
- ԱՄՆ դեսպանատուն. Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բուժանձնակազմի անդամներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան