«Սասնա ծռեր»-ի անդամներ Գագիկ Եղիազարյանը և Արամ Հակոբյանը կալանավորվել են
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանին և Արամ Հակոբյանին նախօրեին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Panorama.am-ին տեղեկացրեց փաստաբան Լուսինե Հակոբյանը:
«Իրենք առաջադրված մեղադրանքը չեն ընդունում»,- ընդգծեց նա:
Լ. Հակոբյանը նաև հայտնեց, որ դատարանը երեկ ուշ երեկոյան բավարերել է քննիչների միջնորդությունը՝ նրանց նկատմամբ կալանքը կիրառել որպես խափանման միջոց: Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը տեղափոխվել են ԱԱԾ մեկուսարան:
Փաստաբան Լ. Հակոբյանը վերաքննիչ բողոք է ներկայացնելու, քանի որ երկուսի դեպքում էլ կալանքի որոշումներն անհիմն են:
«Քննիչները որևէ ապացույց չեն ներկայացրել իրենց միջնորդությունները հիմնավորելու համար: Օրինակ՝ Գագիկ Եղիազարյանի քննիչը նշել էր, որ եթե չկալանավորեն, կթաքնվի նախաքննությունից, բայց որևէ ապացույց չի ներկայացրել: Իսկ այդ ապացույներն անհրաժեշտ են»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին ոստիկանությունը հայտարարել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք այն, որ ըստ ոստիկանների իրենք հանձնվել են, մեղմացուցիչ հանգամանք չի դիտվում, փաստաբանն ասաց. «Վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում չկա որևէ նյութ, որը կվկայի, որ նրանք հանձնվել են:Իրենց առաջադրված մեղադրանքում էլ որևէ նման նշում չկա. քարոզչական նպատակ է հետապնդում»:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանը մարմնական վնասվածքներ ունի. Դիտորդական խմբի նախագահ
- «Սասնա ծռեր» զինված խմբի երկու անդամի այսօր մեղադրանք կառաջադրվի
- Պավլիկ Մանուկյանի որդին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է
- Պավլիկ Մանուկյանը ցանկացել է դատարանում՝ կալանքի միջնորդության քննությանը ներկա լինել. փաստաբան
- Աշոտ Պետրոսյանի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացվել
- Վիրավորները տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան