Սարի թաղի բախումների արդյունքում երկու ամսական երեխայի հոսպիտալացման լուրը չի հաստատվել
Որոշ մանրամասներ են հայտնի դարձել Սարի թաղում տան հրդեհվելու դեպքի առնչությամբ: Մասնավորապես, «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից աշխատող մեր թղթակիցը պարզել է, որ տունը հրդեհվել է այն բանից հետո, երբ ցուցարարները բացել են տան դարպասները և ներս մտել բակ, որից հետո նրանց հետևից բակ են մտել ոստիկանները և գործի դրել հատուկ միջոցներ, ինչի արդյունքում էլ տանը հրդեհ է բռնկվել:
Հրդեհի արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել տան տերը՝ Գառնիկ Մանուկյանը, և նրա մայրը, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Տանը գտնվել են 4 երեխաներ՝ այդ թվում նաև 2 ամսական մեկ երեխա:
Եվ թեև լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ երկու ամսական երեխան նույնպես հոսպիտալացվել է, սակայն ինչպես փոխանցում է մեր թղթակիցը, հիվանդանոցում այդ տեղեկությունը չեն հաստատում: Հաստատվում է միայն տան տիրոջ և նրա մոր հոսպիտալացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին