Վիրավորներից մեծ մասի մոտ մակերեսային վնասվածքներ են. վնասվածքաբան
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վնասվածքաբան Վաչագան Այվազյանը քիչ առաջ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկականկենտրոն, ծանոթացել երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հոսպիտալացված անձանց առողջական վիճակին և նրանց բուժման ընթացքին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, վնասվածքաբան-օրթոպեդը կենտրոնի բժիշկների հետ քննարկել է տուժածների բուժման ընթացքը։
Պատասխանելով լրագրողների հարցերին` Վաչագան Այվազյանը նշել է, որ նախորդ օրն ընդունված վիրավորներից մեծ մասի մոտ մակերեսային վնասվածքներ են: Ամենածանրը գնահատվում է որովայնային հրազենային վնասվածք ստացած ոստիկանի առողջական վիճակը, որը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Նշենք, որ ժամը 15:00-ի դրությամբ մայրաքաղաքի բուժհաստատություններից դուրս է գրվել 48 տուժած, բուժումը շարունակում է 25 հիվանդ:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես են վիրավորվել «Լայֆնյուզ» հեռուստաընկերության օպերատորն ու Ա1+-ի լրագրողը
- Սարի թաղից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղափոխված 50 տուժածներից 36-ն արդեն դուրս է գրվել. ԲԿ-ի փոխտնօրեն
- «Սասնա ծռերի»-ի անդամ Արթուր Մելքոնյանը «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
- Ոստիկանի վիճակը գնահատվում է ծանր կայուն. «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն
- Աչքից զրկված Սայաթը երթի մասնակից չէր. Պատմում է քույրը
- Երևանի 5 բժշկական հաստատություն է տեղափոխվել վնասվածքներով 60 տուժած. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում