«Տանկային բիաթլոնում» հայ տանկիստներն առաջին անհատական մրցույթում առաջին տեղն են գրավել
Հայ տանկիստները մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունում և Ղազախստանի Հանրապետությունում «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվելիք «Տանկային բիատլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» և «Դիպուկահարների սահմանագիծ» մրցումներին: Մրցումների մեկնարկը տրվել է այսօր:
«Տանկային բիաթլոնում» Հայաստանի տանկիստներն առաջին անհատական մրցույթում առաջին տեղն են գրավել:
«Տանկային բիաթլոնին» մասնակցում է 17 երկիր՝ Հայաստան, Ղազախստան, Ռուսաստան, Ղրղզստան, Չինաստան, Վենեսուելա, Անգոլա, Բելառուս, Իրան, Ադրբեջան, Զիմբաբվե, Մոնղոլիա, Հնդկաստան, Սերբիա, Թուվեյթ, Նիկարագուա, Տաջիկստան:
Հայաստանի տանկային անձնակազմերը հանդես կգան նաև օգոստոսի 1-ին և 5-ին:
Հիշեցնենք, որ «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումներում հայ տանկիստները գրավել էին երկրորդ տեղը:
Լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից, կոլաժը՝ panorama.am-ի:
Հարակից հրապարակումներ`
- Հայ տանկիստները մեկնել են Մոսկվա
- «Տանկային բիաթլոն-2014»-ի մեր մասնակիցներին դիմավորելու համար ՊՆ-ն տրամադրել է ավտոբուսներ