Ինչպես են վիրավորվել «Լայֆնյուզ» հեռուստաընկերության օպերատորն ու Ա1+-ի լրագրողը
Ռուսական «Լայֆնյուզ» հեռուստաընկերության օպերատոր Տիգրան Գասպարյանը նախօրեին Սարի թաղում վիրավորվել է ոստիկանության կիրառած հատուկ միջոցներից: Նա ստացել է ոտքի բեկորային վնասվածք:
Նա տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ինչպես է վիրավորվել.
«Մենք կանգնած էինք ժողովրդի ու ոստիկանների մեջտեղում, մեզ ասացին, որ անցնենք աջ կողմը, քանի որ այնտեղ ավելի անվտանգ է: Մինչև կհասնեինք իրենց ասած տարածք, պայթուցիկները տրաքեցին: Բեկորային վնասվածք եմ ստացել…Այնպես չէր, որ նպատակադրված մեզ վրա են գցել, ուղղակի պայթել է»:
Վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ է տեղափոխվել նաև Ա1+-ի թղթակից Ռոբերտ Անանյանը:
Նա պայթյունների հետևանքով վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում, ցավից քայլել չի կարողանում:
Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Անանյանը հույս հայտնեց, որ կարճ ժամանակ հետո կկարողանա քայլել, վերադառնալ աշխատանքի:
Նրա կարծիքով՝ լրագրողները թիրախավորված են եղել ոստիկանության կողմից, իրենց գործողություններից է այդպես հասկացել:
«Իրենք ուղղորդեցին ինչ-որ տարածք, լրագրողները հենց գնացին իրենց ասած տարածք, առաջին պայթյունները հենց լրագրողների շրջանում եղան: Իմ դիտարկմամբ՝ լրագրողները թիրախավորված էին: Առավել ագրեսիվ էին այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք տեսանկարահանող սարքեր ունեին, երբ տեսախցիկների լույս էին տեսնում, կարծես թե այդ ուղղությամբ պայթուցիկ էին նետում»,- ասաց Ռոբերտ Անանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Սարի թաղից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղափոխված 50 տուժածներից 36-ն արդեն դուրս է գրվել. ԲԿ-ի փոխտնօրեն
- «Սասնա ծռերի»-ի անդամ Արթուր Մելքոնյանը «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
- Ոստիկանի վիճակը գնահատվում է ծանր կայուն. «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն
- Աչքից զրկված Սայաթը երթի մասնակից չէր. Պատմում է քույրը
- Երևանի 5 բժշկական հաստատություն է տեղափոխվել վնասվածքներով 60 տուժած. ԱՆ
- Բռնության են ենթարկվել լրագրողներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան