Խոշտանգումների զոհերի միջազգային վերականգնողական խորհուրդը հայտարարություն է տարածել
Խոշտանգումների զոհերի միջազգային վերականգնողական խորհուրդը (IRCT) հայտարարություն է տարածել երեկ երեկոյան Սարի թաղում տեղի ունեցածի միջադեպի կապակցությամբ.
«Խոշտանգումների զոհերի միջազգային վերականգնողական խորհուրդը (IRCT) խորապես մտահոգված է ոստիկանության ներկայիս կամայականությունների վերաբերյալ զեկույցներով, Հայաստանում քաղաքացիների նկատմամբ խոշտանգումներով և վատ վերաբերմունքով և կոչ է անում իշխանություններին՝ զերծ մնալ հետագա կամայականություններից և իրականացնել բոլոր մեղադրանքների անաչառ ու արդյունավետ քննություն՝ միջազգային չափանիշներին և Ստամբուլյան արձանագրությանը համապատասխան:
Խոշտանգումների դեպքերի վերաբերյալ հաղորդումները ներկայացվեցին, երբ Հայաստանի մայրաքաղաք Երևանում հուլիսի 17-ին տեղի ունեցավ զինված հարձակում և պատանդների գերեվարում, ինչը հանգեցրեց մեծ ծավալով բնակչության հավաքների և ցույցերի, որոնք պահանջում էին երկրում քաղաքական փոփոխություն: Համաձայն Հայաստանում IRCT անդամ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի (ԸԻԿ)՝ Հայաստանի ոստիկանությունը խաղաղ ցույցերին արձագանքել է ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի գործադրմամբ: Բազմաթիվ տեսանյութեր են հրապարակվել, որոնք ցույց են տալիս, որ ցուցարարները ծեծի և վատ վերաբերմունքի են արժանացել ցույցերի ընթացքում:
ԸԻԿ-ը ներկայացրել է մանրամասն հաշվետվություն՝ հայտնաբերված դեպքերի և մարդու իրավունքների նկատմամբ ազդեցության վերաբերյալ:
Կան նաև հաղորդումներ ծեծերի և խոշտանգումների բազմաթիվ դեպքերի վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել մարդկանց բերման ենթարկելու և ոստիկանության բաժիններ տեղափոխելու ընթացքում: Միայն մեկ դեպքի ժամանակ շուրջ 150 մարդ բերման է ենթարկվել և տարվել ոստիկանության զորքեր ու պահվել մարզադահլիճում՝ առանց ջրի, սննդի, զուգարանի և թարմ օդի հնարավորության: Նկարագրված այս իրավիճակում խոշտանգումների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Երևանի ավագանու անդամներից մեկը ստացել է ուղեղի ցնցում ոստիկանության բռնի գործողությունների արդյունքում, իսկ մյուսների վրա թքել են ոստիկանության աշխատողները և հարկադրել են համբուրել վերջիններիս կոշիկները:
Հավելելով նշենք, որ իրավական և ընթացակարգային երաշխիքների, ներառյալ իրավաբան ունենալու իրավունքի բացակայության վերաբերյալ բազմակի հաղորդումները շատ մտահոգիչ են: Ոստիկանների կողմից անգամ միջոցներ են ձեռնարկվել՝ խոչընդոտելու լրագրողների մասնագիտական գործունեությանը և դեպքերի լուսաբանում իրականացնելուն՝ կիրառելով անհամաչափ ուժ և անգամ բռնագրավելով ու ոչնչացնելով լրագրողների սարքավորումները: Այս գործողությունները մեծապես նպաստում են անպատժելիության մթնոլորտի ստեղծմանը, որը կարող է խթանել խոշտանգումները և համապատասխանաբար բարդացնել հետաքննությունների և զոհերի փոխհատուցման իրականացումը:
«Ցավոք Հայաստանում նման իրականությունը նորություն չէ: Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) բազմաթիվ զեկույցներում ներկայացվել են ապացույցներ ոստիկանության կողմից մշտապես իրականացվող խոշտանգումների վերաբերյալ, անգամ ներկայիս բողոքի ակցիաները սկսվելուց առաջ: Չնայած ԵՄ, ԵԱՀԿ և տարածաշրջանային ու միջազգային այլ կազմակերպությունների կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող ոստիականական համակարգի բարեփոխումներին՝ սա հստակ ցուցանիշ է, որ խոշտանգումը համակարգային խնդիր է, որը դեռևս արմատախիլ չի արվել Հայաստանում: Մինչ դա կիրականանա, շատ կարևոր է, որ Հայաստանն իրականացնի արագ և արդյունավետ հետաքննություն խոշտանգումների բոլոր դեպքերի վերաբերյալ, իրավախախտներին պատասխանատվության ենթարկի և ապահովի խոշտանգումների բոլոր զոհերի փոխհատուցումը և վերակագնումը»,-ասաց IRCT Եվրոպայի հարցերով գրասենյակի ղեկավար Մուշեղ Եկմալյանը:
IRCT-ն շարունակելու է մշտադիտարկել իրավիճակը՝ համագործակցելով ԸԻԿ-ի հետ և գործադրելու է բոլոր ջանքերը՝ աջակցելու խոշտանգումների զոհերին՝ իրականացնելով խոշտանգումների դեպքերի փաստաթղթավորում և վերականգնում հետագա հետաքննության ու փոխհատուցման համար»:
Հարակից հրապարակումներ`
- Մոգերինի. Հայաստանում քաղաքական փոփոխությունների հասնելու համար ուժի կիրառումն ու բռնությունն անընդունելի են
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Լրագրողներին վնասվածք հասցնելը վնասվածք է ողջ հասարակությանը ու ժողովրդավարական հեռանկարին
- ՀԿ-ներ. Արդեն գիտենք, թե ինչպես են «հետաքննվում» ոստիկանական վայրագության այսպիսի միջադեպերը
- Ոստիկանությունը ԶԼՄ-ներին խնդրում է վնասված տեխնիկական միջոցների վերաբերյալ ներկայացնել հիմնավոր տեղեկատվություն
- ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ. Կամայական կալանավորումները չեն կարող ընդունվել
- ՄԻՊ-ը պահանջում է ոստիկանության ծառայողների դեմ քրգործ հարուցել
- Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հոդվածով գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել
- «Նրանք թիրախավորված հարձակվել էին լրագրողների վրա»
- Սարի թաղից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղափոխված 50 տուժածներից 36-ն արդեն դուրս է գրվել. ԲԿ-ի փոխտնօրեն
- Լրագրողական կազմակերպություններ. Կատարվածն անթույլատրելի է
- ՔԿ. Զանգվածային անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ
- ՓՊ նախագահ. Բազմակողմանի և հրապարակային ուսումնասիրել ֆիզիկական ուժ և հարկադրանքի միջոցներ կիրառած ոստիկանների արարքները
- ՄԻՊ. Ոստիկանության ծառայողները չունեն որևէ իրավունք խոչընդոտելու փաստաբանի մուտք ոստիկանության բաժին
- ԱՆ. Հիվանդանոցներ դիմած 73 անձանցից հիվանդանոցային բուժում է ստանում 26-ը
- Աչքից զրկված Սայաթը երթի մասնակից չէր. Պատմում է քույրը
- Ոստիկանություն է տարվել 165 քաղաքացի
- Երբ լրագրողը չունի ընտրելու իրավունք
- Երևանի 5 բժշկական հաստատություն է տեղափոխվել վնասվածքներով 60 տուժած. ԱՆ
- Բռնության են ենթարկվել լրագրողներ
- Սարի թաղում տուժել են լրագրողներ, քաղաքացիներ
- Սարի թաղում ոստիկանների հետ միջադեպի հետքերով մեկ անձ ձերբակալվել է
- ՓՊ. Փաստաբանական գրասենյակի խուզարկությունը միջամտություն է փաստաբանի անկախությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան