Ենիգոմշյանը կալանավորվեց
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Նա կտեղափոխվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Ենիգոմշյանի վերաբերյալ երկու ամսով կալանավորելու որոշում կայացվեց: Ես պատրաստվում եմ բողոքարկել, անհամաձայնությունս ներկայացնել»,-ասաց Բաղդասարյանը:
Նա ցավ հայտնեց, որ հայաստանյան դատական համակարգը գտնվում է այնպիսի վիճակում, երբ «դատավոր Մեսրոպ Մակյանը պետք է անկաշկանդ վիճակում լիներ, ամբողջ իր վարքագիծը նման էր հաշվեհարդարի»:
Բաղդասարյանի ներկայացմամբ՝ դատավորը Ենիգոմշյանից պահանջել է իր հետ խոսել կանգնած վիճակում, այդ ընթացքում նայել իրեն:
«Դատավորը պետք է գիտակցի, որ հաշմանդամություն ունեցող անձի հետ է աշխատում: Այդ մարդը չի տեսնում, կանգնելը հարմար չի: Դատավորը պետք է անշահախնդիր լինի, ակնհայտ երևում էր, որ անաչառ մարմինը չէ, որ կարող անաչառ դատավարություն իրականացնել, իրենց կայացրած որոշումը զուտ հաշվեհարդարի բնույթ ուներ»,-ասաց փաստաբանը:
Նա խոստացավ առաջին իսկ հնարավորության դեպքում հրապարակել դատական նիստի արձանագրությունը. «Կտեսնեք, թե ինչ դատավարություն է եղել: Դա դատավարություն չէր, ոնց որ ասեին, մենք հավաքվել ենք, որ ձեզ անպայման կալանավորենք»:
ԱԱԾ-ից ավելի վաղ հայտնել էին, որ ԵՆիգոմշյանը ( Կոմշույանը) կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում ազատ արձակել Ալեք Ենիգոմշյանին. «Առավոտ»
- ՄԻՊ. Ենիգոմշյանը ՁՊՎ-ի վարչակազմի դեմ բողոք չի ներկայացրել
- Ալեք Ենիգոմշյանին տրամադրվել է իր ձեռքի ձայնային ժամացույցը, խցում տեղադրվել է սեղան, ռադիոընդունիչ. ՄԻՊ
- Փաստաբան. Ենիգոմշյանին պահելու համար համապատասխան պայմաններ չունեն
- Նիկոլայ Բաղդասարյան. Ենիգոմշյանը պետք է ազատ արձակվի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում