Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում ազատ արձակել Ալեք Ենիգոմշյանին. «Առավոտ»
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անընդունելի է համարում «Հիմնադիր խորհրդարանի» համակարգողներից Ալեք Ենիգոմշյանի ձերբակալությունը։
«Կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել Ալեք Ենիգոմշյանին։ Ես չէ, որ պետք է նշեմ նրա անուրանալի վաստակի մասին, սակայն սահմաններ կան, գրված-չգրված օրենքներ, որոնք ոչ ոք չպետք է անցնի։ Ալեք Ենիգոմշյանին ձերբակալելը առնվազն բարոյական չէ»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Նաիրա Զոհրաբյանը։ Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանը» հուլիսի 27-ին տեղեկացրել էր, որ ձերբակալել են Ալեք Ենիգոմշյանին։ Նա այժմ գտնվում է ԱԱԾ ՁՊՎ-ում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում