Թոմաս Քենթը դատապարտել է հարձակումները «Ազատության» լրագրողների վրա
««Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը դատապարտել է հարձակումները Երևանում երկու շաբաթ առաջ ընդդիմադիր խմբի հետ առնչություն ունեցող զինված անձանց կողմից գրավված Էրեբունու ոստիկանական շենքի մոտակայքում ոստիկանության և հարյուրավոր մարդկանց միջև ուրբաթ ուշ երեկոյան տեղի ունեցած բախումները լուսաբանող «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության երեք լրագրողների նկատմամբ»:
Հաղորդագրությունը տարածել է «Ազատություն» ռկ-ն:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը վրդովված է իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների դեմ այս հարձակմամբ: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները արդարադատության առջև կկանգնեցնեն հարձակվողներին և կպաշտպանեն իրենց օրինական աշխատանքը կատարող լրագրողներին», - հայտարարել է Քենթը։
Մասնագիտական պարտքը կատարելիս բռնության են ենթարկվել «Ազատության» երեք լրագրողներ՝ Կարլեն Ասլանյանը, Հովհաննես Մովսիսյանը և Գարիկ Հարությունյանը: Թոմաս Քենթը մանրամասնում է դեպքը:
Հիշեցնենք, որ ոստիկանների գործողություններից տուժել են նաև Panorama.am-ի օպերատորը, «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում աշխատող լրագրողուհի Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը, «Ժամը» լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը, Ա1+-ի լրագրող Ռոբերտ Անանյանը, օպերատոր Տիգրան Բադալյանը, «Լայֆ.ռու»-ի օպերատորը, News.am-ի լրագրողը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության փոխանցմամբ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն, կպարզվեն հանգամանքները, ինչի մասին լրացուցիչ կհայտնվի:
Մինչ այդ ՄԻՊ-ը հայտարարել էր. «Ոստիկանությունը պետք է անմիջապես ներկայացնի պարզաբանումներ լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրմանը, նրանց գործունեությանը խոչընդոտելուն քաղաքացիական հագուստով ոստիկանների հնարավոր ներգրավման մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան