Բռնության են ենթարկվել լրագրողներ
Քիչ առաջ Սարի թաղում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում տուժել են մի շարք լրատվամիջոցների աշխատակիցներ:
Տուժողների թվում են «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում աշխատող լրագրողուհի Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը: Ըստ տեղեկությունների՝ պայթուցիկի պայթյունից Մարիամ Գրիգորյանը ոտքի թաթի վիրավորում է ստացել, Դավիթ Հարությունյանի ոտքն է վնասվել, կոտրել են նրա տեսախցիկը:
Սարի թաղում իրադարձությունները լուսաբանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը: Անհայտ անձինք խլել են նաև տեսախցիկն ու միկրոֆոնը և կոտրել:
Տուժողների թվում է նաև News.am-ի լրագրողը, կոտրել և հափշտակել են վերջինիս տեսախցիկը:
Տուժել են Ա1+-ի լրագրող Ռոբերտ Անանյանը, օպերատոր Տիգրան Բադալյանը: Նրանց իջեցրել են մեքենայից, թույլ չտալով աշխատել: Լրագրողը պայթուցիկից այրվածքներ է ստացել:
Ծեծի են ենթարկել «Ազատության» լրագրողներ Հովհաննես Մովսիսյանին ու Կառլեն Ասլանյանին:
«Լայֆ.ռու»-ի փոխանցմամբ, Երևանում տուժել է նաև իրենց օպերատորը, ով քիչ անց հոսպիտալացվել է:
Panorama.am-ի օպերատոր Հովիկ Գրիգորյանը ևս տուժել է պայթուցիկից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան