Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել է
Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի225 հոդվածի առաջին կետով սահմանված՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով: Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արմեն Մարտիրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:
«Նման բան գոյություն չունի, ի՞նչ կազմակերպել, ընդհակառակը, մարդը ինչ-որ տեղ էլ միջոցներ էր ձեռնարկում, որ որևէ հրահրում չլինի, ոստիկանության հետ քաղաքացիների վիճաբանություն չլինի»,-իր կարծիքը հայտնեց փոստաբանը:
Նա ասաց, իր պաշտպանյալին վերջին անգամ տեսել է գիշերը:
Արմեն Մարտիրոսյանի հեռախոսահամարին պատասխանած նրա եղբայրը՝ Արշակ Մարտիրոսյանն ասաց, որ այս պահին պատրաստվում են սնունդ տանել ԱԱԾ ժամանակավոր ձերբակալվածների պահման վայրում գտնվող Մարտիրոսյանին: Եղբորը վերջին անգամ տեսել է ժամը 5:30, երբ ոստիկանության Նորքի բաժանմունքից մեքենայով տեղափոխել են մեկուսարան:
«Արմենն ասաց, որ իր երեխաներին էլ տանեմ այնտեղ: Հիմա ուզում եմ երեխաներին ել տանեմ, տեսնեմ տեսակցություն թույլ կտա՞ն»,-ասաց Եղբայրը:
Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին կետը սահմանում է. «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան