Ոստիկանությունը ԶԼՄ-ներին խնդրում է վնասված տեխնիկական միջոցների վերաբերյալ ներկայացնել հիմնավոր տեղեկատվություն
Ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է.
«Հուլիսի 30-ին Սարի թաղում ոստիկանների հետ հավաքի մասնակիցների բախումների ընթացքում վնասվածքներ են ստացել լրատվամիջոցների ներկայացուցիչներ, վնասվել է տեխնիկա:
Արդեն հայտնել ենք, որ ոստիկանության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: Վստահեցնում ենք, որ բոլոր դեպքերով կկատարվի մանրակրկիտ քննություն և համարժեք իրավական գնահատական կտրվի:
Քանի որ այս օրերին լրատվամիջոցները քսանչորսժամյա աշխատանքային ռեժիմով լուսաբանում են մայրաքաղաքում ստեղծված իրավիճակը, որպեսզի տեխնիկայի վնասվելու պատճառով նրանց աշխատանքը չխաթարվի, խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում ոստիկանության էլեկտրոնային փոստի հասցեներով՝ [email protected], [email protected], ներկայացնել վնասված տեխնիկական միջոցների վերաբերյալ հիմնավոր տեղեկատվություն՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության կոչը. «Երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի»
- Ինչպես են վիրավորվել «Լայֆնյուզ» հեռուստաընկերության օպերատորն ու Ա1+-ի լրագրողը
- Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հոդվածով գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել
- «Նրանք թիրախավորված հարձակվել էին լրագրողների վրա»
- Լրագրողական կազմակերպություններ. Կատարվածն անթույլատրելի է
- Թոմաս Քենթը դատապարտել է հարձակումները «Ազատության» լրագրողների վրա
- Երբ լրագրողը չունի ընտրելու իրավունք
- Ոստիկանությունը պետք է անմիջապես ներկայացնի պարզաբանումներ լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրման մասին. ՄԻՊ
- Բռնության են ենթարկվել լրագրողներ