ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ. Կամայական կալանավորումները չեն կարող ընդունվել
Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը տարածել է հայտարարություն՝ Երևանում վերջերս տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Հայտարարության մեջ ասված է.
«Մենք ուշադիր հետևում ենք հուլիսի 17-ին Էրեբունու պարեհակապահակային ծառայության գնդի գրավումից ի վեր Երևանում զարգացող իրադարձություններին։
Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգված է անցյալ գիշեր բազմաթիվ կալանավորումների և ուժի կիրառման արդյունքում տուժածների մասին տեղեկություններով։ Իրենց գործառույթներն իրականացնող լրագրողների նկատմամբ ուժի կիրառումը երբեք չի կարող ընդունելի լինել։
Մենք միանում ենք անհապաղ հետաքննություն անցկացնելու, բոլոր կողմերի զսպվածության և հանդուրժողականության դրսևորելու մասին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և այլ միջազգային կազմակերպությունների կոչերին։ Հավաքների ազատության և կամարտահայտման ազատության իրավունքները պետք է հարգվեն, իսկ կամայական կալանավորումները չեն կարող ընդունվել։
Մենք ցավակցում ենք Էրեբունու իրադարձություններում իր կյանքը կորցրած ոստիկանական սպայի (Արթուր Վանոյանի) ընտանիքին։ Մենք նաև դատապարտում ենք բուժաշխատողների պատանդառության քայլը, որը երբևէ չի կարող արդարացվել։
Հույս ենք հայտնում, որ իրավիճակը շուտափույթ և խաղաղ կերպով կհանգուցալուծվի։ Մենք նաև խրախուսում ենք գործունակ մեխանիզմներ ներդնել՝ լայն քաղաքացիական հասարակության և իշխանությունների միջև կառուցողական երկխոսություն ապահովելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ գլխավոր քարտուղար. Կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ վերջ տալ այս վտանգավոր իրադրությանը և վերադառնալ ժողովրդավարական միջոցներին
- ԱՄՆ դեսպանություն. Քաղաքական փոփոխությունների հասնելու համար բռնություններն ընդունելի միջոցներ չէ
- ԱՄՆ դեսպանատուն. Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բուժանձնակազմի անդամներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան