Աչքից զրկված Սայաթը երթի մասնակից չէր. Պատմում է քույրը
Աչքից զրկված 17-ամյա Սայաթ Հարությունյանի քույրը՝ Սվետլաննա Հարությունյանը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում այս պահին աշխատող Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ անչափահաս եղբայրն իրադարձությունների մեջտեղում է հայտնվել պատահաբար:
Քույրն ուսանող է, Երևանում վարձով է ապրում, միաժամանակ աշխատում է: Եղբայրը Գեղարքունիքից եկել էր Երևան՝ որպեսզի օգոստոսի 8-ի ծննդյան տարեդարձին ընդառաջ հագուստ գնի:
«Քանի որ ես տանը չեմ եղել, աշխատանքի էի, ինքը գնացել է քաղաք ման գալու: Որոշել է Կենտրոնից ոտքով հասնել Սարի թաղ՝ հորեղբորը տեսնելու: Այդ հատվածը ստիպված ոտքով է բարձրացել, քանի որ երթուղային տաքսիներ չեն եղել»,-ասաց քույրը:
Նա նշեց, որ հորեղբայրն էլ Սարի Թաղի բնակիչ չէ, Ռուսաստանից նոր է վերադարձել, մի քանի օր է՝ բարեկամների տանն է ապրում: Քրոջ խոսքով, Կենտրոնից Սարի Թաղ հասնելու միջոցը համընկել է պայթուցիկների գործի դրմանը:
«Ինքը նույն պահին էլ հասկացել է, որ աչքից զրկվել է: Էդքանից հետո մեզ հույս է տալիս՝ ասելով ոչինչ, լավ կլինի, մի մտածեք»,-պատմեց քույրը:
Սայաթի հոգեբանական վիճակը նորմալ է, ծնողներն այս պահին տղայի մոտ են: Բժիշկների խոսքով, դեռ երկու օր նա կմնա հիվանդանոցում:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի 5 բժշկական հաստատություն է տեղափոխվել վնասվածքներով 60 տուժած. ԱՆ
- Գրիգոր Լուսավորիչ ԲԿ է տեղափոխվել շուրջ 40 վիրավոր
- «Էրեբունի» ԲԿ տեղափոխված «Սասնա ծռեր»-ի անդամներից մեկին վիրահատում են, մյուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան