Ոստիկանի վիճակը գնահատվում է ծանր կայուն. «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն
Խորենացի փողոցում և Սարի թաղում նախօրեին տեղի ունեցած միջադեպի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 տուժած: Ներկա պահին ԲԿ-ում շարունակում են մնալ 8-ը, որից 6-ը՝ ոստիկան, 2-ը՝ քաղաքացի: Լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
«Ոստիկաններից հինգի և մեկ քաղաքացու վիճակը գնահատում ենք բավարար, հիվանդասենյակներում են, ունեն սալջարդ վերքեր, բեկորային վնասումներ արմունքի, ստորին վերջույթների հատվածներում:
Ոստիկաններից մեկի վիճակը գնահատում ենք ծանր կայուն, ընդունվել է որովայնի հրազենային վնասվածքով՝ ներքին արյունահոսությամ, հաստաղիքի վնասումով: Երեկ կատարվել է վիրահատություն: Առավոտյան անջատել ենք արհեստական շնչառության սարքը: Դեռևս կմնա վերակենդանացման բաժանմունքում: Ոստիկանի գիտակցությունը տեղն է»,- ասաց Մ. Մանուկյանը:
ԲԿ-ում գտնվող քաղաքացիներից մեկն ունեցել է ծնոտի կոտրվածք: «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրենն ասաց, որ երեկոյան երիտասարդը վիրահատվել է, վիճակը բավարար է: Դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, առաջիկա ժամերին կտեղափոխվի հիվանդասենյակ:
Մյուսները, ըստ Մ. Մանուկյանի, ստացել են բուժօգնություն և դուրս գրվել:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն է տարվել 165 քաղաքացի
- Սարի թաղի բախումների արդյունքում երկու ամսական երեխայի հոսպիտալացման լուրը չի հաստատվել
- Երևանի 5 բժշկական հաստատություն է տեղափոխվել վնասվածքներով 60 տուժած. ԱՆ
- Գրիգոր Լուսավորիչ ԲԿ է տեղափոխվել շուրջ 40 վիրավոր
- Նախնական տվյալներով բժշկական հաստատություններ են տեղափոխվել 29 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան