Սարի թաղից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղափոխված 50 տուժածներից 36-ն արդեն դուրս է գրվել. ԲԿ-ի փոխտնօրեն
Խորենացի փողոցում և Սարի թաղում նախօրեին տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընդհանուր թվով 50 տուժած, որոնցից 36-ն արդեն դուրս է գրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը:
Նրա խոսքերով՝ այս պահին հիվանդանոցում շարունակում է բուժում ստանալ 13 տուժած, որից 3-ը՝ ոստիկան:
Գագիկ Մանուկյանն ասաց, որ բոլոր տուժածները հիմանակում ստացել են ոտքերի, ձեռքերի վնասվածք:
Միայն վիրավորներից մեկը՝ 17-ամյա Սայաթ Հարությանյանը, հիվանդանոց է տեղափոխվել աչքի վնասվածքով: ԲԿ-ի փոխտնօրենն ասաց, որ վերջինս վիրահատվել է, աչքը հեռացվել է, վիճակը բավարար է: Նա դեռևս կմնա վերակենդանացման բաժանմունքում:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրենը նշեց նաև, որ տուժածներից 4-ը գտնվում են վնասվածքաբանական, 7-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում: Բոլորի վիճակը կայուն է:
Բոլոր տուժածները, ըստ նրա, մինչև երկուշաբթի կամ երեքշաբթի օրը կմնան հիվանդանոցում:
Նշենք, որ տուժած մեկ օպերատոր և մեկ լրագրող ևս տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Նրանք ստացել են հիմնականում վերջույթների վնասվածք, հյուսվածքների սալջարդ:
Գագիկ Մանուկյանը նաև հայտնեց, որ գիշերը այրվածքով մեկ հիվանդ տեղափոխվել է իրենց հիվանդանոց, սակայն վիճակը կայունացնելուց հետո տեղափոխել են Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան