Արցախում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացվել է Նախագահին
ԼՂՀ Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը:
ԼՂՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ամփոփելով հանրային քննարկումների արդյունքները՝ հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ քննարկումների ընթացքում ներկայացված կարծիքներն ու գաղափարները օգտակար էին ու հետաքրքիր և դրանք նպաստել են հանձնաժողովի ամփոփիչ եզրակացությունների ձևավորմանը:
Մասնագիտական հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ հաստատել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որը ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգի համաձայն առաջարկվել է Հանրապետության Նախագահի հավանությանը:
Հայեցակարգը հավանության արժանանալուց հետո մասնագիտական հանձնաժողովը կշարունակի աշխատանքները՝ սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հանրային քննարկումներով ամփոփվում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը
- Արցախում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կներկայացվի մինչև օգոստոսի 1-ը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին