Մարդասիրական միջանցքով տասնյակ ընտանիքներ են լքել Հալեպի արևելյան շրջանները
Սիրիացի մի քանի տասնյակ ընտանիքներ արդեն կարողացել են լքել Հալեպի արևելյան սահմանները՝ մարդասիրական միջանցքների միջոցով: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը:
Նրա տվյալներով՝ Հալեպը լքած քաղաքացիական դեմքերը բարեհաջող հասել են Սալահ-Դին բնակավայրը, որտեղ նրանց դիմավորել են սիրիական բանակի զինծառայողները և ուղարկել են հատուկ ստեղծված ժամանակավոր բնակեցման կենտրոններ:
Գործակալությունը նշում է, որ բացի դրանից, մի քանի զինյալները կամավոր վայր են դրել իրենց զենքերը: Հաղորդագրության մեջ սակայն չի նշվում, որ խմբավորումներին են պատկանում իշխանություններին հանձնված զինյալները:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում կրակ են բացել ծննդատան վրա
- Հալեպում զինյալներն արգելել են տղամարդկանց դուրս գալ ռազմական գործողությունների գոտուց
- ԵՄ-ն կոչ է արել Հալեպում դադարեցնել մարտերը՝ մարդասիրական օգնություն մատակարարելու
- Սիրիայի բանակը փակել է Հալեպի արևելյան շրջաններ մատակարարման ուղիները
- Հալեպի պետական թանգարանը դարձել է հրթիռակոծությունների թիրախ
- Հալեպում պայթյունի զոհ են դարձել տասնյակ զինվորականներ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին