Հալեպում ևս չորս մարդասիրական միջանցք է բացվել
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Չվարկովը հայտարարել է, որ զինյալների կողմից վերահսկվող Հալեպի թաղամասերից խաղաղ բնակչությանը դուրս հանելու նպատակով նոր միջանցքներ կբացվեն։
«Զինյալների կողմից վերահսկվող թաղամասերից խաղաղ բնակչության դուրս գալու համար նախապես պատրաստված ելքի վայրերին ավելացել է ևս չորս մարդասիրական միջանցք»,-ասել է նա:
«Գազետա.ռու»-ն գրում է, որ Չվարկովը նշել է՝ մինչ այս տեղակայվել էր երեք մարդասիրական միջանցք, որով կարող էին դուրս գալ ոչ միայն քաղաքացիներն, այլև զինյալները, ովքեր զենքերը վայր էին դրել: Նա հայտնել է նաև, որ Սիրիայի իշխանությունները պատրաստել են վեց մարդասիրական օգնության կենտրոններ, որոնք ի վիճակի է տեղավորել ավելի քան երեք հազար մարդու:
Հարակից հրապարակումներ`
- Մարդասիրական միջանցքով տասնյակ ընտանիքներ են լքել Հալեպի արևելյան շրջանները
- Սիրիայում կրակ են բացել ծննդատան վրա
- Հալեպում զինյալներն արգելել են տղամարդկանց դուրս գալ ռազմական գործողությունների գոտուց
- ԵՄ-ն կոչ է արել Հալեպում դադարեցնել մարտերը՝ մարդասիրական օգնություն մատակարարելու
- Սիրիայի բանակը փակել է Հալեպի արևելյան շրջաններ մատակարարման ուղիները
- Հալեպի պետական թանգարանը դարձել է հրթիռակոծությունների թիրախ
- Հալեպում պայթյունի զոհ են դարձել տասնյակ զինվորականներ