«Սասնա ծռերի»-ի անդամ Արթուր Մելքոնյանը «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
«Էրեբունի» ԲԿ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի վիճակը գնահատվում է կայուն՝ դրական դինամիկայով: Լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
«Վերքերն ամեն օր մշակվում են, ստանում է համապատասխան դեղորայք»,- նշեց նա:
Պատասանելով հարցին, թե արդյո՞ք սնվում է Պ. Մանուկյանը, Միքայել Մանուկյանն ասաց, որ ստանում է համապատասխան դեղորայք, որն անհրաժեշտ է վնասումի, օրգանիզմը ճիշտ աշխատելո համար:
Հիշեցնենք, որ երեկ Պավել Մանուկյանի փաստաբան Ի. Պետրոսյանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալը հուլիսի 27-ից անժամկետ հացադուլ է հայտարարել, այս պահին էլ նա հրաժարվում է սնունդից ու ցավազրկող միջոցներից:
Պավել Մանուկյանը վիրավորվել էր հուլիսի 27-իս գիշեր ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով:
«Էրեբունի» ԲԿ-ում են նաև «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանը և Արթուր Մելքոնյանը: Մ. Մանուկյանն ասաց, որ Արմեն Լամբարյանի վիճակը գնահատում են ծանր կայուն՝ դրական դինամիկայով:
«Ընդունվել է հիվանդանոց ազդրի բեկորային վնասում: Վիրահատվել է: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Առավոտյան արհեստական շնչառության սարքն անջատել ենք»,- ասաց նա:
ԲԿ տնօերնի խոսքով, Ա. Մելքոնյանը լուրջ վնասվումներ չի ունեցել, միայն քերծվածքներ, փոքր վերքեր, որոնք մշակվել են:
«Երեկ երեկոյան տեղափոխովել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ»,- տեղեկացրեց Մ. Մանուկյանը:
Երեկ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ ՊՊծ գնդի տարածքից կրակահերթեր արձակած և իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց և անհրաժեշտ բուժօգնություն են ստանում:
Հարակից հրապարակումներ`
- «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրենը՝ զինված խմբի վիրավոր անդամների վիճակի մասին
- «Էրեբունի» ԲԿ տեղափոխված «Սասնա ծռեր»-ի անդամներից մեկին վիրահատում են, մյուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության. ԱՆ
- ՊՊԾ գնդից «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը
- Ահարոնյան. Իրավապահները վիրավորել են զինված խմբի ևս երկու անդամի
- Փաստաբան. Այս պահին էլ Պավլիկ Մանուկյանը հրաժարվում է սնունդից ու ցավազրկող միջոցներից
- Պավլիկ Մանուկյանը ցանկացել է դատարանում՝ կալանքի միջնորդության քննությանը ներկա լինել. փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին