Մոգերինի. Հայաստանում քաղաքական փոփոխությունների հասնելու համար ուժի կիրառումն ու բռնությունն անընդունելի են
Անդրադառնալով Երևանում պարեկապահակային ծառայության գնդի գրավմանը և դրա շուրջ ծավալված գործընթացներին, ԵՄ Արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ աղաքական փոփոխությունների հասնելու համար ուժի կիրառումը և բռնությունն անընդունելի են:
Նրա մամուլի խոսնակի կողմից տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել պատանդ պահվող բժշկական անձնակազմին: Միաժամանակ վերահաստատում ենք մեր կոչը Հայաստանի իշխանություններին` զերծ մնալու ոստիկանության կողմից հանրային միջոցառումները վերահսկելու ընթացքում անհամաչափ ուժի կիրառումից: Նույն կերպ նաև ցուցարարները պետք է զերծ մնան բռնությունից իրենց քաղաքացիական իրավունքներն իրացնելիս:
Քաղաքական փոփոխությունների հասնելու համար ուժի կիրառումը և բռնությունն անընդունելի են: Կոնֆլիկտները պետք է կարգավորվեն քաղաքական երկխոսությամբ՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների հարգմամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան