Բժիշկ Սալվադոր Խեչոյանը ՊՊԾ գնդի տարածքից դուրս է եկել
«Շտապօգնության» բժիշկ Սալվադոր Խեչոյանն ազատության մեջ է: Panorama.am-ի հետ զրույցում «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը հայտնեց, որ բժիշկը երեկ շտապ օգնության մեքենայում «Էրեբունի» ԲԿ է ուղեկցել զինված խմբի վիրավոր երկու անդամներին՝ Արմեն Լամբարյան ու Արթուր Մելքոնյանին:
«Ոչ բանակցություն է եղել, ոչ էլ բաց է թողնվել, հիվանդներին հիվանդանոց տեղափոխելուց հետո այլևս հետ չի վերադարձել»,-ասաց Թ. Ստեփանյանը:
Նա նշեց, որ այսօր որևէ կերպ չի կարողացել խոսել ՊՊԾ գնդում պոհվող բժշկի ու բուժքրոջ հետ. «Ես զանգում եմ, չեն պատասխանում»:
Այս պահին ՊՊԾ գնդի տարածքում են պահվում բժիշկ Նորայր Թևանյանը և բուժքույր Մալինա ՄԱրգարյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռերի»-ի անդամ Արթուր Մելքոնյանը «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
- ՊՊԾ գնդից «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը
- ԱՆ. ՊՊԾ գնդում պատանդառված բժիշկներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորվին
- ԱՆ-ն կոչ է անում առաջին հերթին ազատ արձակել բուժքրոջը
- ԱՆ հորդորը. Ազատ արձակել բուժաշխատողներին և հնարավորություն ստեղծել բուժման կարիք ունեցողները ստանան պատշաճ օգնություն
- Այնքանով, որքանով փաստերն ինձ հայտնի են, բժիշկները պատանդի վիճակում են. Արա Ղազարյան
- Պատանդ վերցված չորս բուժաշխատողներից մեկն ազատ է արձակվել. ԱՆ