«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի վիճակը գնահատվում է կայուն. «Էրեբունի» ԲԿ
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը կոմայի մեջ չէ, վիճակը գնահատվում է կայուն,-Panorama.am-ին ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի ղեկավար Շուշան Հունանյանը:
Նա նշեց, որ Լամբարյանը երկու օր առաջ վիրահատվել է, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Լամբարյանը հիվանդանոց էր ընդունվել ազդրի բեկորային վնասում:
Այսօր ավելի վաղ «Սասնա ծռեր» խմբավորման ֆեյբուքյան էջը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ ՊՊԾ խմբից հիվանդանոց տեղափոխված Արմեն Լամբարյանը ընկել է կոմայի մեջ:
Հիշեցնենք՝ ոստիկանությունը հուլիսի 29-ին տեղեկացրել էր, որ ՊՊծ գնդի տարածքից կրակահերթեր արձակած և իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց և անհրաժեշտ բուժօգնություն են ստանում:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռերի»-ի անդամ Արթուր Մելքոնյանը «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
- ՊՊԾ գնդից «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին