«Շտապօգնության» բժիշկն ու բուժքույրը ՊՊԾ գնդի տարածքից դուրս են եկել
ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից պահվող «Շտապօգնության» բժիշկ Նորայր Թևանյանը և բուժքույր Մալինա Մարգարյանն ազատության մեջ են,- Panorama.am-ին տեղեկացրեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Նա նշեց, որ բժիշկները գիշերն են դուրս եկել:
Այլ մանրամասներ չհայտենց՝ ասելով հետևել պաշտոնական լրահոսին:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին ոստիկանությունը հայտարարել էր. «ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Իսկ երբ բժիշկները ժամանել են, նրանց պատանդ են վերցրել: Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար»:
Նույն օրը երեկոյան բուժակ Դավիթ Տոնոյանն ազատ էր արձակվել, հուլիսի 29-ից էլ ազատության մեջ է բժիշկ Սալվադոր Խեչոյանը:
«Սասնա ծռեր» խմբից 1in.am-ի հետ հեռախոսազրույցում հայտնել են, որ իրենք պատանդի կարգավիճակում չեն պահել բժիշկներին, նրանց նկատմամբ հսկողություն չի եղել և թույլատրել են ցանկացած պահին հեռանալ:
Հարակից հրապարակումներ`
- Զինյալ խումբը 1in.am-ի հետ հեռախոսազրույցում հերքել է իրենց առնչությունը ոստիկանի սպանությանը
- Բժիշկ Սալվադոր Խեչոյանը ՊՊԾ գնդի տարածքից դուրս է եկել
- ԱՆ. ՊՊԾ գնդում պատանդառված բժիշկներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորվին
- ԱՆ-ն կոչ է անում առաջին հերթին ազատ արձակել բուժքրոջը
- Այնքանով, որքանով փաստերն ինձ հայտնի են, բժիշկները պատանդի վիճակում են. Արա Ղազարյան
- Պատանդ վերցված չորս բուժաշխատողներից մեկն ազատ է արձակվել. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում