ՊՊԾ գնդում պատանդ մնացած բժիշկն ու բուժքույրը հարցազրույց են տալիս
«Այսօր ուշ ժամ էր, երևի լարված օր էր, պահի տակ քնել էին: Բուժքույրն էլ քնած էր՝ արթնացրեցի ու դուրս եկանք» ,- ոստիկանությանը պատմել է ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից հուլիսի 27-ից պահվող «Շտապօգնության» բժիշկ Նորայր Թևանյանը:
Պատասխանելով հարցին, որ եթե քնած չլինեին՝ կփորձեի՞ք դուրս գալ, թույլ կտայի՞ն, նա նշեց. «Երևի չէ, դժվար: Տարիքավորները զգուշացնում էին, որ վտանգավոր է, համ ասում էին՝ ձեր մասնագիտական պարտականությունն եք կատարում, ինչպես կլինի թողնեք վիրավորներին, գնալ համ էլ ասում էին՝ վտանգավոր է, որ մեր ջահել տղաները կարող են ջղայանալ, երբ տեսնեն ձեր դուրս գալու պահը ու կրակեն, կամ կարող է դրսից ձեզ ընդունեն մեզանից ինչ-որ մեկի տեղը, որ ձեր ֆորման ենք հագել ու դուրս եկել ու դրսից նույնը լինի»:
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են դուրս եկել երկու բուժաշխատողը, նա ասաց, որ բուժակ Դավիթ Տոնոյանը սկզբում աշխույժ էր, նորմալ, հետո կամաց-կամաց խառնվեց իրար, որոշեցին, որ շատ է խուճապի մատնվում, կարող է անզգույշ բաներ անել, որոշեցին թողնել, իսկ մյուս բժիշկը՝ Սալվադոր Խեչոյանը հիվանդներից դուրս հանեց ու հետ չեկավ:
Նա պատմեց, որ ավագ բժիշկը զանգել է իրենց հուլիսի 27-ին, ասել երկու բրիգադով ներս մտեք, քանի որ երկու վիրավոր կա. «Գնացինք, սկզբից վիրավորները տեղում չէին, կանչեցին: Սպասարկեցինք, վիրակապեցինք, վիրավորները կտրականապես հրաժարվեցին դուրս գալ: Այդ ընթացքում թե ինչ եղավ... իրենք ում հետ կապնվեցին, ինչ, մեզ ասացին՝ հլը որ հեռախոսները տվեք մեզ մոտ, առողջապահության, թե որ նախարարը կգա, դուք նոր դուրս կգաք»:
Ավելի մանրամասն կարող եք դիտել ոստիկանության տարածած տեսանյութում.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում