Ոստիկանություն. Ըստ նախնական տվյալների՝ կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից
«Երեկ ոստիկանության զորքերի զինծառայողի զոհվելու կապակցությամբ շահարկվեց հարցը, թե արդյո՞ք նա սպանվել է ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից: Իրավապահների կողմից տվյալ տարածքի, իրավիճակի, գնդակի հետագծի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից՝ լուսանկարում պատկերված մասնաշենքի տանիքից»,- հայտնում են ոստիկանությունից:
Ներկայացրել են նաև լուսանկարներ
1. Տեղը, ուր խոցվել է մեքենան և սպանվել է ՈԶ զինծառայողը:
2. Արձակված գնդակի հետագիծը:
3. Դիպուկահարի թաքստոցը:
4. Դիպուկահարը:
Հարակից հրապարակումներ`
- Զինյալ խումբը 1in.am-ի հետ հեռախոսազրույցում հերքել է իրենց առնչությունը ոստիկանի սպանությանը
- Ահարոնյան. Զինված խմբի դիպուկահարի կրակոցից ոստիկան է զոհվել