Ազատության հրապարակում ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի հանրահավաք է
Ազատության հրապարակում ի պաշտպանության «Սասնա ծռեր» խմբի անդամների հանրահավաք է ընթանում:
Հանրահավաքը վարում է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նա հայտարարեց, որ խմբից Վարուժան Ավետիսյանը տեղեկացրել է, որ զենքերը վայր են դնում, հանձնվում են:
Հանրահավաքի մասնակիցներից Ալբերդ Բաղդասարյանը հայտնեց, որ այսօր հանգուցալուծվեց «Սասնա ծռեր» խմբի սկսած խնդիրը:
«Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով, իրադրության խորը վերլուծության արդյունքում՝ խմբի անդամները որոշեցին խուսափել արյունահեղությունից և վայր են դնում զենքերը»,- ասաց նա՝ հավելելով, որ ողջունում է խմբի անդամների քայլը:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռերը» վայր են դնում զենքերն ու հանձնվում իշխանությանը
- Հանրահավաք ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների (ժամանակագրությամբ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան